Եղիսաբեթ II-ի հոբելյանին նվիրված նավախումբը Գինեսի գրքում է հայտնվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 4, 2012 14:46
Եղիսաբեթ II-ի կառավարման 60-ամյա հոբելյանի պատվին հունիսի 3-ին Թեմզայով նավարկող նավատորմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենամեծ նավային հանդիսություն:
Գետային հանդիսությանը մասնակցել է շուրջ 1000 նավ: Ինքը` թագուհին, և թագավորական ընտանիքի մյուս անդամները «Սպիրիտ օֆ Չարտուել» նավի վրա են եղել, որը վերանորոգվել է հատուկ այդ հանդիսության համար:
Միջոցառումը տևել է մոտ 6 ժամ: Նավարկությանը մասնակցել է 20 հազար մարդ, իսկ դրա ընթացքին հետևել է 1,2 միլիոն հանդիսատես: Հանդիսությունը ուղիղ եթերով հեռարձակվել է Մեծ Բրիտանիայի 22 քաղաքի հսկայական էկրաններին :
Նավախմբի երթը տոնակատարության կենտրոնական իրադարձությունն է, որը սկսվել է հունիսի 2-ին ու կտևի մինչև հունիսի 5-ը:
Եղիսաբեթ II-ը բրիտանական գահին է բազմել 1952-ին: Նրա կառավարությունը երկարատևության իմաստով Մեծ բրիտանիայի պատմության մեջ երկրորդն է ` Վիկտորիա թագուհուց հետո, որը գահին անց է կացրել 63 տարի:






Facebook
Tweet This
Email This Post
