Ժառանգության խմբակցության ղեկավարը Ռուբեն Հակոբյանն է, իսկ քարտուղարը` Զարուհի Փոստանջյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2012 14:11

«Ժառանգություն» կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ որոշվել է վերսկսել կուսակցության խորհրդարանական խմբակցությանը աշխատանքները Ազգային ժողովում: Առաջարկվել է, որ խմբակցության ղեկավար լինի Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

 

Ավելի վաղ լուրեր էին  պտտվում, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է տեսնել Ռուբեն Հակոբյանին, իսկ «Ազատ դեմոկրատները»` Խաչատուր Քոքոբելյանին, գոնե` խմբակցության քարտուղարի պաշտոնում: Ստացվում է` երկու դեպքում էլ ընտրվեցին «Ժառանգության» անդամներ:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply