Թունավոր սարդերը գրոհել են քաղաքի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 4, 2012 13:49
Թունավոր ու ագրեսիվ սարդերը մի ամբողջ քաղաքի կյանքը վերածել են իսկական մղձավանջի: Քաղաքային իշխանությունները հաստատել են մահվան ելքով առնվազն մեկ-երկու խայթոցի դեպք:
Խոսքը Հնդկաստանի հյուսիսում գտնվող Սադիյա քաղաքի մասին է: Տեղի բժիշկները չգիտեն, թե հարյուրավոր տուժածներից որ մեկին օգնություն ցուցաբերեն, նրանք չեն կարողացել նաև հասկանալ, թե սարդերի որ տեսակն է ահաբեկել ժողովրդին: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված, չեն կարողանում հակաթույն գտնել, որը կարելի է կիրառել փրկության համար:
Քաղաքի տարածքում գործող գիտնականները, որոնք ուսումնասիրում են երևույթը, «Times of India», հրատարակությանն ասել են, որ գործ ունեն բոլորովին նոր, դեռևս անհայտ տարատեսակի հետ: Այս սարդերի առանձնահատկությունն այն է, որ նրանք գրոհում են իրենց մոտեցող ցանկացած օբյեկտի վրա:






Facebook
Tweet This
Email This Post
