Հունիսի 2-ին ութ ավտոպատահարից 15 վիրավոր`մեկ զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 13:22

Հունիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին կայանված «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Բենց C 180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 17.30-ին, Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ X-5» և «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Արտաշատի խճուղում «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 05.30-ին, Սարալանջի նորակառույց ճանապարհին` Այգեստանի 11-րդ փողոցի թիվ 237 տան դիմաց, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վեդի-Երևան ճանապարհի Այնթապ գյուղի հատվածում «FAW-CDL666» մակնիշի միկրոավտոբուս է դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևորուհի 1960 թ. ծնված Կարինե Գրիգորյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կ. Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 1/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply