Թուրք ոստիկանները ձերբակալել են մանկական պոռնոֆիլմի 192 սիրահարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2012 12:35

Մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի շրջանակներում  Թուրքիայում ձերբակալել են «մանկական հմայքների» մոտ 200 սիրահարի: Մանկական պոռնոֆիլմերի նկարահանումով զբաղվել են պետծառայողներ, գիտնականներ, ուսուցիչներ, փաստաբաններ ու բժիշկներ:

Տեղեկության մեջ ասվում է, որ բոլոր այդ մարդիկ թաքցրել են իրենց իսկական դեմքը  մասսայական մշակույթի աստղերի անվան տակ ու հենց այդ կերպ վստահություն շահել իրենց հավանական զոհերի`9-15 տարեկան երեխաների  մոտ: Ապա նրանք այդ երեխաներին շանտաժի են ենթարկել` ավելի բաց լուսանկարներ ստանալու համար:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply