Հրապարակվել են ֆուտբոլի Հայաստանի և Իտալիայի կանանց հավաքականների թիմերի կազմերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 21, 2009 13:16

Հոկտեմբերի 24-ին ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում աշխարհի գավաթի խաղարկության շրջանակում մրցելու է Իտալիայի ներկայացուցիչների հետ: Երկու թիմերի մարզիչները հրապարակել են այն խաղացողների անունները, ովքեր նախապատրաստվում են այդ հանդիպմանը:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինն ընտրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին. դարպասապահներ` Կյարա Մարկիտելի, Սառա Պենցո, Աննա Մարիա Պիկարելի, պաշտպաններ` Ռոբերտա ԴԱդդա, Սարա Գամա, Ալիա Գուանի, Ռաֆաելա Մանիերի, Ջորջիա Մոտա, Վիվիանա Շյավի, Էլիզաբետա Տոնա, կիսապաշտպաններ` Մարտա Կարիսիմի, Պամելա Կոնտի, Ջուլիա Դոմենիկետի, Ալիսե Պարիզի, Ալեսիա Տուտինո, Տատյանա Ձորի, հարձակվողներ` Սիլվիա Ֆուզելի, Մելանիա Գաբիադինի,Պատրիցիա Պանիկո,
Սիմոնա Սոդինի:

Հայաստանի կանանց ազգային ընտրանու մարզիչ Սամվել Ադամյանը վստահել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին. դարպասապահներ` Աննա Կարապետյան, Թագուհի Գրիգորյան, պաշտպաններ` Արմինե Խաչատրյան, Սյուզաննա Սայադյան, Անի Ղուկասյան, Ալիսա խաչատրյան, Մարինե Կարապետյան, Սոնա Շահինյան, Հասմիկ Երեմյան, կիսապաշտպաններ` Քրիստինե Մանգասարյան, Լիլիթ Կարապետյան, Լուսինե Հովհաննիսյան, Վարդինե Խանզադյան, Քրիստինե Հակոբյան, Մարիամ Ստեփանյան, հարձակվողներ` Էլեոնորա Դավթյան, Քրիստինե Ալեքսանյան, Գայանե Կոստանյան:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply