Գինեսի նոր ռեկորդակիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2012 12:24

Ամերիկյան Animal Haven ապաստարանում հայտնվել է կարմրամազ մի կատու` Սլանչ Բոբը, որի քաշը 15 կգ-ց ավելի է:

Նյույորքյան ապաստարանում ցնցվել էին, կատվի քաշը համապատասխանում է 4-ամյա երեխայի քաշին:

Բարեբախտաբար, Բոբը քաշի հետ կապված  ոչ մի լուրջ հիվանդություն չունի: Ամեն դեպքում, նրան որոշակի սննդակարգ  ու մարզանք են  նշանակել նիհարելու համար: Ընդ որում, կատվին բացառապես  դիետիկ (պրոտեիններով) սնունդ են տալիս ու պահում են ամենամեծ վանդակում, որպեսզի ամենաչաղ կատուն կարողանա շարժվել:

Մայիսի 5-ին սատկել էր կրկին աշխարհի ամենագեր կատու կոչմանն արժանացած Մյաուն, որը սակայն , գիրության պատճառով վատ առողջություն ուներ: Նա 18 կգ էր: Մյաուի թոքերը այլևս չէին գործում, նրա քաշը մարդկային չափանիշներով համապատասխանում էր 272 կգ-ի:

Իսկ Գինեսի  պատմությանը հայտնի ամենագեր կատուն  Հիմմին էր Ավստրալիայից, որի քաշը նույնիսկ ժամանակ է եղել, որ հասել է 21,3 կգ-ի: Հիմմին նույնպես քաշի պատճառով լուրջ խնդիրներ ուներ, որոնք նրա վաղաժամ մահվան պատճառ դարձան:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply