ՊԵԿ. զգուշացեք կեղծ հարկային տեսուչներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 12:02

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրերս Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային տեսուչներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել:

ՊԵԿ-ից հայտնում են, որ  քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ: Ուստի  ՊԵԿ-ը կոչ է անում  բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն, կամ 060 544 611 կամ 060 544 866 հեռախոսահամարներով, կամ էլ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply