Մրցանակակիրները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 4, 2012 11:40

«Փյունիկ» մարզադպրոցում տեղի ունեցան «ՀՖՖ-Կոկա Կոլա գավաթ» ավանդական մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Երրորդ տեղի համար պայքարում Սյունիք-1, Գորիս N6 թիմը 9:5 հաշվով հաղթեց Կոտայք-1, Հրազդան N11 թիմին, իսկ հաղթողի կոչմանը արժանացավ Գյումրի N15, որը 15:4 հաշվով պարտության մատնեց Գեղարքունիք-2, Մարտունի N3 թիմին:

Եզրափակիչ հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը կատարեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ եկել էր ողջունելու մրցաշարի մասնակիցներին: Քիչ անց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին և թիմի ավագին միացան հավաքականի տղաները, ովքեր և պարգևատրեցին մրցանակակիրներին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները 3-րդ տեղը զբաղեցրած թիմին հանձնել են բրոնզե մեդալները և mp3 նվագարկիչները, երկրորդ մրցանակակիրը ստացել է արծաթե մեդալներ և ֆոտոխցիկներ, հաղթողը պարգևատրվել է ոսկե մեդալներով և նոութբուքերով: Գյումրի N15թիմի ավագին «ՀՖՖ-Կոկա Կոլա գավաթը» հանձնել են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply