Փրկարարները բնակիչների տներից 6 օձ են բռնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 11:35

Հունիսի 1-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Լեռնագործների 3–րդ նրբանցքի թիվ 22 տանը օձ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները, որոնք հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1 մ երկարությամբ օձ:

Հունիսի 2-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան 24 տանը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որի կողմից օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 3-ին, ժամը 12.48-ին քաղաքացի Ասատուրյանից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում գտնվող իր ամառանոցի հյուրասենյակում օձ է նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու վնասազերծել է մոտ 120 սմ երկարությամբ անհայտ տեսակի օձին:

Նույն օրը, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 21 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը հայտնաբերել ու  անվտանգ տարածք է տեղափոխել մոտ 150 սմ երկարությամբ շահմար տեսակի օձ:

Նույն օրը, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակի Ն. Աշտարակեցու 19 տան բակում նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 120 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ:

Հունիսի 4-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի 24 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը օձին հայտնաբերել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply