7 ահազանգերի դեպքում փրկարարներն օձ չեն հայտնաբերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 11:32

Հունիսի 1-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մասերում բնակիչների կողմից նկատված օձերի մասին:

Օձեր են նկատվել Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող Նյարդաբանական հանրապետական կլինիկական հիվանդանոցում, Եղվարդի Երևանյան խճուղում գտնվող «Վիկաս» խանութում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 35 տան բակում, Արարատի մարզի Այնթափ գյուղում, Երևանի Զորավար Անդրանիկի 2 հասցեում գտնվող 9-րդ մանկական պոլիկլինիկայում, Նուբարաշեն թիվ 1 փողոցի 8-րդ տանը, Շրջանցիկ թունելի թիվ 1 տան տանիքում:

Բոլոր ահազանգերով դեպքի վայրեր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Տեղանքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply