Ալժիրում երկու օր է՝ ցույցեր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2009 13:37

ԱլժիրԱլժիրում արդեն երկու օր է` շարունակվում են զանգվածային անկարգությունները: Ոստիկանների և ցուցարաների միջև բախումներ են տեղի ունեցել հենց մայրաքաղաք Ալժիրում:

Փողոց դուրս եկած մարդիկ բողոքում են ապրելակերպի վատ պայմանների ու գործազրկության դեմ:

Մոտ 400 ոստիկաններ ցույցը ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ, իսկ ամբոխը նրանց պատասխան հարվածը տվել է քարերի ու դյուրավառ հեղուկով լցված շշերով:

50 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, ստացել են վնասվածքներ:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply