Փայլուն հաղթանակ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունիսի 4, 2012 11:23
Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ տարավ Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 113 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը: Հակոբյանի ընթացիկ վարկանիշն այսօր դարձավ 2701,6: Գերազանց հանդես եկան նաև Տիգրան Լ. Պետրոսյանը և միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նրանք, ինչպես նաև գրոսմայստերներ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) և Տամիր Նաբատին (Իսրայել) նույնպես վաստակեցին 7-ական միավոր, բայց Հակոբյանին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Պետրոսյանը գրավեց 3-րդ, իսկ Գրիգորյանը` 5-րդ տեղը:
Դիտվել է 892 անգամ:





Facebook
Tweet This