Սաուդյան արքայադուստրը հայտնվել է սկանդալի կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2012 11:20

Երիտասարդ կինը, որն անմիջական կապ ունի Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ, փորձել է փախչել փարիզյան հյուրանոցից` չվճարալով  մի քանի միլիոնի հասնող  բնակության համար վարձը:

Անցած հինգշաբթի օրը  «Shangri-La» հյուրանոցի անձնակազմը բռնել է Մահա Ալ-Սուդաիրիին,  որը փորձել է  «աննկատ փախչել»` շրջապատված 60 սպասավորներով ու թիկնապահներով: Արքայադուստրն ու նրա թիկնազորը տեղավորվել էին շքեղ հյուրանոցի առանձին հարկում:

Հյուրանոցի անձնակազմի կանչով տեղ հասած ոստիկանությունը, ցավոք, չկարողացավ աներես հյուրին ձերբակալել կամ նույնիսկ նրան ստիպել վճարել բնակության համար, քանի որ արքայադուստրը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Արժե նշել, որ  առաջին անգամը չէ, որ արքայադուստրը  հրաժարվում է պարտքը վճարել, սակայն  դիվանագիտական կարգավիճակը թույլ չի տալիս պատասխանատվության ենթարկել նրան:

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply