Թուրքիայում «Էրգենեկոն» կուսակցություն է ստեղծվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2009 13:15

ergenekon_2Թուրքիայում «Էրգենեկոն» կոչվող քաղաքական կուսակցություն է հիմնադրվում, որի շնորհանդեսը, ըստ երևույթին,կկայանա Թուրքիայի  hանրապետության օրը` հոկտեմբերի 29-ին:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` կուսակցությունը կրճատ կկոչվի «Էր», իսկ խորհրդանիշը կլինի Անատոլիայի ընձառյուծը: «Կուսակցության հոգեւոր առաջնորդը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է: Այդ պատճառով, նորաստեղծ կուսակցությունն առաջնորդի վրա հիմնված կուսակցություն չի լինի: Կուսակցությանը կանդամակցեն միայն հոգեւոր առաջնորդին հետեւողները», -հայտարարել է կուսակցության հիմնադիրներ խմբի անդամ Ուլյուքը:

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» անվանունը Թուրքիայում հետաքննվող ծայրահեղ ազգայնական, ահաբեկչական կազմակերպության անունն է: Այդ կազմակերպությանն անդամակցող եւ ներկայում կալանված բազմաթիվ զինվորականներ, թոշակառու գեներալներ եւ քաղաքական-հասարակական գործիչներ մեղադրվում են Թուրքիայում զինվորական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply