Ադրբեջանական հերթական դիվերսիան. 2 զոհ, 5 վիրավոր՝ Չինարի գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 10:45

Անցած գիշեր ադրբեջանական կողմը դիվերսիա է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի սահմանային հենակետերի վրա: Այս մասին Tert.am-ին հայտնեց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Վերջինս հայտնեց, որ կա զոհ, բայց այլ մանրամասներ չհայտնեց:

Tert.am-ին, այնուամենայնիվ, հաջողվեց հավաստի, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներից ճշտել, որ զոհերը 2-են, իսկ վիրավորները՝ 5-ը:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը առայժմ մեկնաբանություններ չի ներկայացնում միջադեպի վերաբերյալ, սակայն քիչ հետո հանդես կգա հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Մովսես–Այգեպար ճանապարհին զինծառայողների վրա ևս հարձակում էր եղել, որը, համաձայն ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարության, եղել էր դիվերսիա, ինչը չբացառեց ՊՆ առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Նկատենք, որ Չինարի գյուղում այս միջադեպը գրանցվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան և Հայաստան այցելության նախօրեին։

 Tert.am

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply