Պանամայի առափնյայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2012 7:33

6,6 մագնիտուդով երկրաշարժ է եղել Պանամայի խաղաղօվկիանոսյան առափնյայում, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է  Չիրիկիի վարչական կենտրոն  Դավիթ քաղաքից  370 կմ  հարավ, իսկ օջախը` 10 կմ խորության վրա:

Այն տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:45 րոպե: Պանամայի իշխանությունները ավերածությունների մասին չեն հայտնել: 6 մագնիտուդից բարձրը համարվում է ուժեղ ու կարող է ավերածությունների ու մարդկանց զոհի պատճառ դառնալ, նշում են սեյսմաբանները:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply