Նիգերիայի ավիաաղետից ոչ ոք չի փրկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Հետաքրքիր կանայք, Օրվա լուր | | June 4, 2012 1:03

Նիգերիայի Լագոս քաղաքում օդանավի վթարից  մահացել են բոլոր  ուղևորները: Փրկարարներին չի հաջողվել հայտնաբերել կենդանի մնացածների: Այդ մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչության պետ Հարոլդ Դեմյուրենը:

Ըստ պաշտոնական տվյալների`  օդանավում, որը ներքին չվերթ էր իրականացնում Աբուջա-Լագոս ուղղությամբ, գտնվել են  153 մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС:

Dana Air ավիաընկերության ինքնաթիռը կիրակի օրը թռիչքից րոպեներ հետո   ընկել է Նիգերիայի տնտեսական մայրաքաղաքի շրջաններից մեկի  երեք հարկանի շենքի  վրա:

Ավելի վաղ, նորից կիրակի օրը, տասը հոգի զոհվել էին Գանայի ավիաաղետից:  Այդ ժամանակ զոհվեց  ոչ թե   Boeing-727-ի անձնակազմը , այլ այն ավտոբուսի ուղևորներն, որի մեջ խրվել էր օդանավը  վայրէջքի ժամանակ: Դեպքը  կատարվել է Գանայի մայրաքաղաքից  ոչ հեռու: Չարաբաստիկ ավտոբուսը անցնում էր  օդային նավահանգստին  մոտ մայրուղով: Կատարվածի պատճառներն անհայտ են: 

Դիտվել է 1865 անգամ:
Print Friendly

Leave a Reply