Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուս է շուռ եկել `կա մեկ զոհ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 3, 2012 13:55

Հունիսի 2-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում Երևան-Վեդի երթուղու “ՖԱՈՒ” մակնիշի 3382 Լ պետհամարանիշով մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և  շրջվել. առկա է վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարաներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Պատահարի հետևանքով ուղեվորներ` Երևանի միասնիկյան պողոտայի թիվ 43 տան բնակիչ` 1954 թ. ծնված Կ. Թովմասյանը, Մխչյան գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Լ. Կարապետյանը եվ անձը չպարզված քաղաքացի (մոտ 70 տ. կին), հոսպիտալացվել են  Երևանի “էրեբունի” բժշկական կենտրոն (վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է):

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply