ԵՄ-ն իր բյուջեից Թուրքիային 653,7 մլն եվրո է հատկացնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2009 13:29

eu_turkey_flagԱնդամ եւ պոտենցիալ թեկնածու երկրներին ֆինանսական աջակցություն ապահովող Եվրամիությունն այս տարի Թուրքիային առանձնացրած 566,4 մլն եվրո գումարը որոշել է եկող տարվա համար հասցնել 653,7 մլն եվրոյի:

Թուրքական Անատոլու գործակալության համաձայն՝ Եվրախորհրդարանի հաստատմանն ուղարկված ԵՄ հանձնաժողովի փաստաթղթում 2011 թի համար նախատեսվում է Թուրքիային հատկացնել 781,9 մլն եվրո, 2012 թին` 899,5 մլն եվրո եւ 2013 թին` 935,5 մլն եվրո:

Ըստ գործակալության՝ԵՄ հատկացրած միջոցները պետք է օգտագործվեն հիմնականում անցումային օգնությունների եւ ընկերային կազմավորումների, անդրսահմանային համագործակցության, տարածաշրջանային, մարդկային աղբյուրների եւ գյուղատնտեսության զարգացման համար:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply