36-ամյա Մասիս քաղաքի բնակչին Հրազդան կիրճի ժայռաբեկորների վրայից դուրս են հանել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 3, 2012 13:42

Հունիսի 2-ին, ժամը 21.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` (“Փարաջանովի” տուն-թանգարանի մոտակայքում) ժայռաբեկորներում, մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնելՃԿԿ օպերատիվ եվ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Արարատի մարզի Մասիս քաղաքի “Նոր” թաղամասի թիվ 10 շենքի 41-րդ բնակարանի բնակիչ` 1976 թ. ծնված Էմիլ Գիզողլյանին, ով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց եվ հրաժարվելով բուժօգնությունից դուրս է գրվել:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply