Կայացավ «Ժառանգության» համագումարը, Հովհաննիսյանը վերընտրվեց նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2012 20:22
2 հունիսի, 2012թ., Երեւան: Այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության 8-րդ համագումարը՝ 150 պատվիրակների մասնակցությամբ:

Համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ  «Պետության իրավիճակի մասին» ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներքին մարտահրավերներին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ անցած խորհրդարանական ընտրությունների եւ գալիք նախագահական ընտրությունների միջեւ ընկած այս վճռորոշ ժամանակաշրջանում:

Նա մի նոր, աննախադեպ համախմբման կոչ արեց քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին եւ մտավորականությանը՝ ազատելու համար ժողովրդին տեւական կեղծարարության եւ, ցավոք, միայն դե ֆակտո ընտրության ճիրաններից, եւ վերջապես հաստատելու առաջին իրավակարգ, դե յուրե նախագահությունը 1991-ից ի վեր:

Համագումարը ընտրեց նոր վարչություն հետեւյալ կազմով. Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան եւ Մարգարիտա Հակոբյան:

Ավելի ուշ նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը փոխնախագահ` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ եւ Ստյոպա Սաֆարյանը գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:

Վարչությունը նաեւ որոշեց լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար եւ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի  սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

 “Ժառանգություն” կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Գրասենյակի հասցեն է` Երեւան 0002, Մոսկովյան 31, բն. 76ա: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՙԺառանգություն՚ կուսակցության հեռախոսով` (37410) 53.69.13, հեռապատճենով` (37410) 53.26.97, էլ. փոստով` office@heritage.am, info@heritage.am

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply