Թմրանյութ՝ բաճկոնի ծոցագրպանից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 2, 2012 17:23

Հունիսի 2-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով 3-րդ թաղամասի թիվ 13 շենքի մոտից բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կամո Բ.-ին, որի մոտ խուզարկությամբ` բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է ներարկիչ՝ 4,1 մլգ դեղնականաչավուն հեղուկով, որն, ըստ վերջինիս, «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply