Վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանը առաջադրեց Տ. Սարգսյանի թեկնածությունը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2012 17:00
ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը առաջարկել է վարչապետի պաշտոնում առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Առաջարկը միաձայն ընդունվել է կուսակիցների կողմից: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, նիստում վարչապետի թեկնածության առաջադրումից բացի այլ հարցեր չեն քննարկվել: Չի քննարկվել նաև, թե քանի նախարարական պորտֆել բաժին կհասնի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին:
Հարցերին, թե արդյոք կպահպանվի կառավարության հիմանկան կազմը, կստեղծվե՞ն նոր նախարարություններ, Շարմազանովը կրկնեց, թե դրանց վերաբերյալ քննարկում չի եղել, մեկնաբանելն անիմաստ է համարում: Նրա խոսքով, կառավարության նոր կազմը, նախարարների անունները հայտնի կդառնան հունիսի 10-ից հետո:
Տարածված տեղեկությունների համաձայն, կառավարության հիմնական կազմը պահպանվելու է: Լրագրողները հիմք ընդունելով սա, հարցրեցին, թե արդյոք դա նշանակում է որ երկրի ղեկավարը գոհ է գործադիրի աշխատանքից:
«Իդեալական կառավարություն երբեք չի լինում: Եվ հետո ինքնանպատակ փոփոխությունները իշխող կուսակցությունը անիմաստ է համարում»,-պատասխանեց Շարմազանովը:






Facebook
Tweet This
Email This Post
