Այսպիսին էր հունիսի 1-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 2, 2012 17:03

Հունիսի 1-ին ողջ աշխարհը տոնում է երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն եթե որոշ վայրերում մտահոգված են երեխաների համար ու անում են ամեն ինչ, որպեսզի փոքրիկները հաճելի ու տպավորված օր ապրեն, ապա մեզ մոտ, մասնավորապես մի քանի խաղահրապարակներում, պատկերը ճիշտ հակառակն էր: Դեռ մայիսի 30-ից էին հայտարարում, որ հունիսի 1-ին կենդանաբանական այգու մուտքն ու բոլոր պուրակների ատրակցիոններն անվճար են լինելու, որոնցից կարող են օգտվել փոքրիկները: Ինչ խոսք, իսկապես անվճար էին, այդ թվում և Աբովյան քաղաքի զբոսայգու խաղերը:

Քաղաքացիներն իրենց փոքրիկների հետ դեռեւս ժամը 13:00-ից էին այգում. յուրաքանչյուրն շտապել էր ժամ առաջ լինել պուրակում և երեխայի հետ վայելել տոնը` լսել երաժշտություն, անվճար օգտվել ատրակցիոններից ու <> քաղցրավենիքներ:

Սակայն պուրակում կատարվող իրարանցումն իսկական հիասթափություն էր ծնողների համար: Ատրակցիոններն աշխատելու էին համերգի ավարտից հետո, իսկ թե համերգն ինչքան կշարունակվեր, ոչ ոք չգիտեր, այդ թվում և այգու աշխատակիցները: Վերջապես ավարտվեց համերգը, որով, ի դեպ, շատ քչերն էին հետաքրքրված: ժամը գրեթե 19:30 էր: երկար սպասումներից ու փոքրիկների հետևից անվերջ վազվզելուց հետո ծնողներն ստացան հնարավորություն` օգտվելու երկար սպասված կարուսելներից: Ատրակցիոնների մոտ արդեն գոյացել էին հսկայական հերթեր, մի մասն էլ արդեն վաղուց զբաղեցրել էր իր տեղն իր սիրելի կարուսելի վրա և սպասում էր միանալուն:

Սկսվեց իսկական մի իրարանցում, խժդժոց ու <>: Հերթ կանգնած յուրաքանչյուր մայրիկ կամ տատիկ, առաջինն օգտվելու մեծ ցանկությամբ, հրելով ու տրորելով էր առաջանում: ճաղերի արանքից <> տղաներն էլ իրենց հերթին էին խանգարում աշխատակիցներին ու անիմաստ հերթեր գոյացնում: Հավաքվածներից յուրաքանչյուրը մեղադրում էր քաղաքապետին` փոքրիկներին նման հնարավորություն տալու համար. <>: Բայց նրանց կռիվն իրականում բոլոր կարուսելներից ձրի օգտվելու համար էր:

Մարդկային դեմքն էլ ավելի պարզ երևաց նաև փոքրիկ վաճառասեղանների ու պաղպաղակների սառնարանների մոտ: Կերել ու թափել էին` ով որտեղ պատահի, որտեղ հասցնի ու կարողանա. է’լ պաղպաղակի թուղթ ու դատարկ շշեր, է’լ արևածաղկի սերմ ու ծխախոտ: Մի խոսքով իսկական խոզանոց:

Քաղաքապետարանն էլ երևի, գոհ իր արածից, սպասում է վաղվա օրվան` յուրաքանչյուրից լսելու շնորհակալական խոսքեր` փոքրիկներին նման <> օր պարգևելու համար: Բայց սպասելու փոխարեն ավելի լավ է մտածել ու հաջորդ տարվա համար ամեն ինչ ավելի քաղաքակիրթ ու հաճելի կազմակերպել: Միաժամանակ նաև այգում մի քանի աղբարկղ տեղադրել` ահա այսպիսի պատկեր չստանալու համար:

Ռուզաննա Մովսիսյան

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply