Հնդկաստանում իրար են բախվել մարդատար գնացքները. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2009 13:21

Հնդկաստանի հյուսիսում` Մատխուրա քաղաքի մոտ, առավոտյան բախվել են երկու մարդատար գնացքներ: Տարբեր տվյալներով` զոհվել է 15 ուղևոր, իսկ տասնյամ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին` հղում կատարելով արևմտյան լրատվամիջոցներին:

AFP գործակալության տվյալներով ևս` զոհվել են 10-15 մարդ: Կառավարության ներկայացուցիչ Սուրեշ Չանդրա Շարման հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Թաջ Մահալից ոչ հեռու` Նոր Դելլիից 130 կմ հեռավորության վրա:

Աղբյուրի խոսքով` Mewar Express գնացքը կանգ է առել կարմիր ազդանշանի տակ, որից հետո նրան հետևից հարվածել է մյուս գնացքը:

Փրկարարները փորձում են միմյանցից «արձակել» գնացքները, որտեղ, հնարավոր է, կան այլ տուժածներ. դեռ հայտնաբերվել է երկու ուղևորի դի:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply