Հոսնի Մուբարաքի փաստաբանը բողոքարկելու է դատավճիռը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 2, 2012 16:44
Ցմահ բանտային կալանքի դատապարտված Հոսնի Մուբարաքի փաստաբանը մտադիր է բողոքարկել Կահիրեի քրեական դատարանի կայացրած դատավճիռը:
Եգիպտոսի նախկին նախագահը, որին դատարանի դահլիճ էին բերել պատգարակով, ոչ մի կերպ չէր արձագանքում դատավճռին, սակայն նրա ներկայացուցիչները վճռականորեն որոշել են բողոքարկել այն:
“Անպայման կդիմենք ու հավանաբար կշահենք: Կասկած դրանում չունենք”,մեկնաբանել է Մուբարաքի պաշտպանության ղեկավար Բահրը:
Դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո, գլխավոր դատախազը կարգադրել է Մուբարաքին Տորեի բանտային հիվանդանոց տեղափոխել: Մուբարաքի երկու որդիներին հաջողվեց խուսափել պատժից. Նրանց առաջադրված կաշառակերության մեղադրանքը վաղեմության ժամկետի հիմնավորմամբ հանվել է:
Անմիջապես դատավճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում կողմերի` փաստաբանների ու տուժածներ միջև կռիվ է ծագել , եղել է նաև դանակահարության դեպք :






Facebook
Tweet This
Email This Post
