Ժառանգության համագումարում խոսվեց այլընտրանքային թեկնածուի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2012 15:45


-Տեղերը փոխվում են, բայց ոչ մի բան կյանքում տևական չէ,-Ժառանգության հրավիրած համագումարին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ սա քաղաքականություն է, “եթե”-ներով չի կարելի առաջնորդվել և իրենց մոտ մեկ հոգու բռունցքը չի անցնելու, իրենց մոտ կա ազատ արտահայտվելու իրավունք. “Ես` որպես վարչության շարքային անդամ, կողմնակից եմ կոլեգիալ, հավաքական որոշումներին”:
Հոեվհաննիսյանը հայտեց, որ ինքը կողմնակից էր, որ չզբաղեցներ ցուցակի առաջին հորիզոնականը, և իր փոխարեն առաջ մղվեին երիտասարդները, և ուրախ է, որ “Ազատ դեմոկրատները” ևս կիսում են իր կարծիքը, որ սա ոչ միայն հավաքական պատասխանատվության, այլև անձնական պատասխանատվության տիրույթ է, և եթե պետք լինի, որ խմբակցությունն ավելի արդյունավետ աշխատի, իրենք պատրաստ են իրենց տեղերը զիջել:
Ի դեպ, համագումարին “Ազատ դեմոկրատները” պաշտոնական հրավեր չէին ստացել, սակայն “Ժառանգության” առաջնորդմ ասաց, որ ինքը դահլիճում նկատել է “Ազատ դեմոկրատներից” մի քանի անդամների, և հավելեց, որ համագումարի մասին հայտարարվել է բոլորին և ասվել, որ համագումարը բաց է լինելու, սակայն անհատական հրավեր չի եղել:
Հովհաննիսյանը նաև խոսեց նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածու ձևավորելու, մեկ ժամկետով կառավարելու և կուսակցությունից դուրս մեկ այլ թեկնածուի սատարելու հավանականության մասին, և նշեց, որ այդ հարցը մանրամասն կքննարկվի վարչության նիստում, որից հետո ինքը հստակ պատասխան կտա:
Ստյոպա Սաֆարյանն էլ ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի այդ գաղափարն ու նշեց, որ ինքը կողմ չէ այն կարծիքին, որ Հայաստանում երեք նախագահներից բացի ուրիշ նախագահ չի կարող լինել, սակայն թե ով կարող է լինել այն թեկնածուն, ում կցանկանային սատարել իրենք, դժվարացավ հստակ նշել, քանի որ այս պահին դեռ հարմար թեկնածու չի տեսնում:
Սաֆարյանը նաև չբացառեց նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը թեկնածության առաջադրման հավանականությունը, բայց, ինչպես երևաց թե’ իր, թե’ կուսակցության առաջնորդի խոսքից, իրենց նպատակում ավելի շատ գերակշռում է այլընտրանքային թեկնածու ձևավորելն ու այդ թեկնածուին սատարելու գաղափարը:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply