Խաբեությամբ վերցրել էր մատանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 2, 2012 10:22
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել  1991 թ. ծնված Դավիթ Ն.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում՝ Իսահակյանի արձանի մոտ, անհայտ անձը կարճ խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա մատանին և հեռացել:
Հունիսի 1-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները, հիշյալ  խարդախությունը կատարելու կասկածանքով, Իսահակյան փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ստյոպա  Գ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply