Վահագն ու Օնիկը այլևս չեն հետախուզվում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 2, 2012 9:09
Հունիսի 1-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները   Բագրատաշենի մաքսատան հարակից տարածաքում հայտնաբերել և բերման են  ենթարկել ՌԴ քաղաքացի, 1943 թ. ծնված  Վահագն Գ.-ին, որը 2010 թ. մայիսի 27-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների  կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
***
Հունիսի 1-ին, ժամը 20.10-ին,  ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները  Մոսկվա-Երևան   չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1980 թ. ծնված Օնիկ Օ.-ին, որը 2003 թ. օգոստոսի 13-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply