Հովհաննեսը գողացել է հարևանի հորթը և վաճառել

ՄԱՐԴԻԿ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 2, 2012 15:25

Հունիսի 1-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հովհաննես Պ.-ին, որը բացատրություն է տվել, որ ս/թ ապրիլի սկզբին, դռան փականը բանալիով բացելով, 1975 թ. ծնված Ռուստամ Զ.-ի տանը կից անասնագոմից գողացել է մեկ հորթ, որը 120,000 դրամով վաճառել է 1961 թ. ծնված Արշակ Պ.-ին:
Գողոնը վերադարձվել է Ռուստամ Զ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply