Դպրոցականները բանան են աճեցրել ու քաղել բերքը

Օրվա լուր | | October 21, 2009 12:55

Կարաչաեվո-Չերքեզիայի դպրոցականները աճեցրել են բանանի ծառեր, որոնց պտուղները լավ բերք են տվել: Ինչպես հաղորդել են Կարաչաեվո-Չերքեզիայի նախագահի մամուլի ծառայությունից, շրջաններից մեկի միջնակարգ դպրոցի դպրոցականներն այս տարի առաջին անգամ իրենց սեփական նախաձեռնությման աճեցրած բանանի ծառից հավաքել են 25 կգ բանան:

«Բերքի մի մասը երեխաները կերել են, իսկ մյուս մասը` պահածոյացրել»,-«Իտառ Տասս»-ի հաղորդմամբ՝ հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից:

Բանանի թփերը դպրոցականներն իրենց հետ դպրոց էին բերել 3 տարի առաջ այլ երկրից, սկզբում աճեցրել են տաք «Հարավային» կաբինետում, հետո տեղափոխել  դպրոցի բակ:

Դիտվել է 1891 անգամ:
Print Friendly

Leave a Reply