25-ամյա Գրիգորը Սահակի քարի հանքից պահեստամասեր է գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 2, 2012 15:06

Հունիսի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1963 թ. ծնված Սահակ Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի տարածքում գտնվող, իրեն պատկանող քարի հանքի տարածքից գողանում են տրակտորի և բեռնատարի պահեստամասերը:
Պարզվել է, որ մայիսի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված քարի հանքից փորձել է տրակտորի և բեռնատար ավտոմեքենայի պահեստամասերի գողություն կատարել, սակայն նկատելով Սահակ Մ.-ին, դեպքի վայրում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի սրահում թողնելով պահեստամասերը՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 06 45-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գրիգոր Վ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը, իսկ «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան պատկանում է իրեն:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply