Արտավազդը զուգարանի թուղթ վաճառելու պատրվակով գողություն է կատարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 2, 2012 13:57

Հունիսի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կենդանաբանական այգուց բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտավազդ Ս.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 31-ին, ժամը 12.30-ին, զուգարանի թուղթ վաճառելու պատրվակով մտել է 1980 թ. ծնված Լուսինե Գ.-ին պատկանող բնակարան և գողացել 2 ձայնագրիչ և 1 ականջակալ` պատճառելով 110.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply