33-ամյա տղամարդը հանձնել է հանգուցյալ հորը պատկանող զինամթերքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 2, 2012 13:52

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 33-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 80 փամփուշտ, «Ջ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և ինքնաձիգի դատարկ 2 պահունակ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը 1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply