Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 2, 2012 13:21

Հունիսի 1-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպվող 2012թ. համահայկական մրցանակաբաշխությունը, Հայկական խորհրդանիշերի և գրքերի առաքման ծրագրի ընթացքը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության հաշվետվությունը և ընթացիկ այլ հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը ներկայացրեց 2012թ. «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության անվանակարգերը` «Հայկական  կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» մրցանակաբաշխությունների և «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը» խորագրով աշակերտների և ուսանողների շարադրությունների մրցույթի հետ կապված կազմակերպչական աշխատանքները:

Նա ներկայացրեց նաև հայկական խորհրդանիշերի և գրքերի սփյուռքյան համայնքներ առաքման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ատյանի անդամների առաջարկով որոշվեց դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով, որն ուսումնասիրություններ կկատարի հայկական սփյուռքի հանրակրթական հաստատություններին և դպրոցներին անհրաժեշտ ուսումնական և հանրամատչելի գրականություն տրամադրելու վերաբերյալ:

«Հայերն այսօր» էլեկեկտրոնային պարբերականի 2011թ. աշխատանքային գործունեությունը ներկայացրեց խմբագիր Ջ.Մաթևոսյանը: Նա տեղեկացրեց, որ պարբերականն ակտիվ համագործակցում է տեղական և սփյուռքյան լրատվամիջոցների հետ և մշտապես արձագանքում սփյուռքահայ համայնքներում տեղի ունեցող իրադարձություններին:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության 2011թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Ա.Մխիթարյանը:

Ատյանի նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ԱՄՆ-ի Չիկագո և Բոստոն քաղաքներ կատարած այցի որոշ մանրամասներ:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply