Աստանայում անցկացվել է ԱՊՀ երկրների <<Գրքարվեստ>> իններորդ միջազգային մրցույթը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 2, 2012 13:11

Ս. թ. մայիսի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների <<Գրքարվեստ>> իններորդ միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցում էին ԱՊՀ 10 երկիր:

Հայաստանը գրքեր և ալբոմներ էր ներկայացրել մրցույթի բոլոր յոթ անվանակարգերում, որոնցից մրցանակային տեղ են զբաղեցրել չորս գիրք.

1. <<Մշակույթ, գիտություն, կրթություն>> անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Ֆ. Գրիգորյանի <<Հայկական ազգային տարազ>> ալբոմը /<<Անտարես>> Մեդիա Հոլդինգ, 2011 թ./:

2.  <<Տպագրվել է ԱՊՀ-ում>> անվանակարգում երկրորդ մրցանակ է շնորհվել Հ. Իգիթյանի կազմած <<Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան>> ալբոմը /<<Տիգրան Մեծ>> հրատարակչություն ՓԲԸ, 2011 թ./:

3. <<Արվեստի գիրք>> անվանակարգում երրորդ մրցանակի են արժանացել Ա. Սարգսյանի երկու գիրք-ալբոմները /<<Փրինթինֆո>> ՍՊԸ, 2011 թ./:

4. Հատուկ դիպլոմ է շնորհվել <<Ուրբաթագիրք>> հուշանվերային գրքին /<<Էդիթ Պրինտ>> ՍՊԸ, 2011 թ./:

Ղազախստանում մրցանակի է արժանացել հայկական մեկ ժողովածու ևս:  <<Մենք բարեկամ ենք>> մատենաշարով Էդվարդ Միլիտոնյանի <<Օդեղեն տուն>> մանկական բանաստեղծությունների ժողովածուն (Ալմաթի, <<Բալալար էդիբիետի>> հրատարակչություն, 2012 թ.)՝ տպագրված ռուսերեն լեզվով, արժանացել է <<Բարեկամություն>> անվանակարգի երկրորդ մրցանակին:

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply