Թուրք երաժշտին դատելու են աթեիզմի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2012 12:56

Թուրքիայում երաժիշտ ու երգահան Ֆազիլ Սային մեղադրում են կրոնական արժեքները վիրավորելու ու թշնամություն սերմանելու համար: Դատը տեղի է ունենալու 2012-ի հոկտեմբերին, Ստամբուլում: Եթե Սայը մեղավոր ճանաչվի, ապա մեկուկես տարվա ազատազրկման կդատապարտվի:

Փաստաբանը նշել է, որ 42-ամյա դաշնակահարը մտադիր է ներկա լինել դատալսումներին:  Ինչպես նշում է AFP-ն, պահպանողական իսլամական շրջանակներում դժգոհության պատճառ են դարձել իսլամի մասին Սայի`  թվիթթերում հրապարակած գրառումները:

Իսկ ավելի վաղ, ապրիլին, Ֆազիլ Սայը “Հյուրիեթին” տված հարցազրույցում պատմել է, որ իր հայրենիքում ենթարկվել է ակտիվ քննադատության ու այդ օրից հայտարարել է, որ ինքն աթեիստ է : Բացի այդ, նա հայտնել էր, որ մտածում է Ճապոնիա տեղափոխվելու մասին:

Սայը նշել է, որ հավանաբար ինքն առաջին մարդն է աշխարհում, որը քրեական հետապնդման է ենթարկվում միայն այն բանի համար, որ իրեն աթեիստ է անվանել:

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply