«Էլ չեն դառնալու…»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2012 12:50

Ըստ մամուլի, մարզպետների հարցը լուրջ է. հրաժարական է տվել Գեղարքունիքի մարզպետը («Առավոտ», «Ժողովուրդ»), Շիրակի մարզպետին «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է արձակուրդի դիմում գրել, մինչև կորոշվի նրա մնալ-չմնալու հարցը», «աչք կա» Վայոց ձորի մարզպետի աթոռի վրա («Ժողովուրդ»)։

Սակայն օրվա գլխավոր «ինտրիգը» ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստն է. «Կառավարության կազմը կքննարկվի այսօր» («Հայոց աշխարհ»), «Վարչապետի անունը՝ այսօր» («ՀԺ»), «Այսօր կորոշվի՞ վարչապետի հարցը» («Առավոտ», «Հրապարակ», «168 ժամ»)։
Լրատվամիջոցներին հետաքրքրում-մտահոգում է ԱՄՆ դոլարի փոոխարժեքի շարունակական վերելքը («Հացի խնդիր. դոլարով» – «168 ժամ», «Դրամի կայունացումը կարճ տևեց», «Նոր ճգնաժամը բախում է մեր դուռը» – «ՀԺ»), տնտեսության վիճակի բնորոշումը հրեական անեկդոտների օգնությամբ («Տնտեսական շաբաթ կամ՝ տեսնես Մարսում կյանք կա՞…» – «Հրապարակ»), «ՀԺ»-ի երեկ պարզած այն լուրը, թե Տավուշի մարզի անասնապահների մի մասը նախընտրում է ոչ թե մթերել կաթը, այլ խոզերին տալ, քանի որ մթերման գինը «անտրամաբանական ցածր է», «Ժողովուրդի» պարզած այն իրողությունը, թե ԱՎԾ հրապարակած տվյալներով «գնալով ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը», օտարերկյա ներդրումների սահմանափակումը կամ դադարեցումը («Հայոց աշխարհ»), անշարժ գույքի գների անկումը («Երկիր»)։
Մամուլում լավատեսական շեշտադրումներ նույնպես կան։ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերում ՀԱԿ-ը, ըստ Հրանտ Բագրատյանի, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկելու է «նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 72 հազար 500 դրամ» («ՀԺ»)։

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply