Ֆրանսուհիների գեղեցկության մի քանի գաղտնիք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2012 12:11

Ոչ ոք չի վիճում. ֆրանսուհիները մինչև խոր ծերություն պահպանում են հմայքն ու գրավչությունը: Ինչպես է դա նրանց հաջողվում: Փարիզցի պլաստիկ վիրաբույժ Միշել Սուսսալինը պատմել է, թե ինչով են ֆրանսուհիները մոլորակի մյուս կանանցից տարբերվում:

-Հետևիր ինքդ քեզ: Ֆրանսուհիներն ավելի էլեգանտ են, նրանք հետևում են, որ կանացի լինեն: Նրանք հոգ են տանում իրենց ու իրենց արտաքինին ոչ միայն երիտասարդության տարիներին, այլև խոր ծերության:

-Ընտրիր բնականը: Ծանր դիմահարդարումն ընդգծում է կնճիռներն ու լայնացած ծակոտիները: Դեկորատիվ կոսմետիկայից նրանք հաճախ օգտագործում են մի քիչ կարմրաներկ, թարթիչների ներկ ու շրթներկ կամ փայլ: Սակայն նրանք շատ միջոցներ են ծախսում մաշկի խնամքի համար(ոչ միշտ թանկ):

-Ոչ մի օճառ: Դրա փոխարեն` խոնավեցնող քսուքներ ու լոսյոն, որոնք քսում են հատուկ մաշկից  մեռուկացած բջիջները հեռացնող պարագայով:Սիրիր սառը ջուրը: Լվացվելուց գլուխը լվանալուց ու լոգանքից հետո անպայման սառը ջրով են ցողվում: Նրանք ասում են, որ դա արյան շրջանառության բարելավման համար է:

Սննդակարգ: Ֆրանսուհիները հաճախ բարեկազմությունը պահպանում են մինչ խոր ծերություն: Քանի որ նրանք հետևում են իրենց քաշին, ուտում են թարմ սնունդ, հատկապես միրգ ու բանջարեղեն, փոքր չափաբաժիններով: Եթե մի քանի կգ-ով ավելանում են էլ, ապա իսկույն կարգավորում են քաշը քաղցով կամ այլ միջոցներով:

Մարզանքի տեսակներից նախապատվությունը տալիս են    սպա-սրահներին:

Իսկ եթե նա որոշում է պլաստիկ վիրաբույժի օգնությանը դիմել, ապա միայն բնական տեսք ունենալու, ոչ թե մի 20 տարի փոքր  երևալու  համար,ու չգիտես, թե ում նման:

Հագնվիր խելացի: Ֆրանսուհին երբեք չի հագնի այնպես, ինչպես իր դուստրը: Նա ուշադրություն է դարձնում աքսեսուարների վրա, լավ բիժուտերիա, հարմար կոշիկ, վզնոց(որը ծածկում է վզի կնճիռները): Եվ, քանի որ  ֆրասնուհիները հետևում են ոտքերին ու բուժում երակների լայնացումը` կարող են իրենց թույլ տալ նաև կիսսշրջազգեստներ կրել:

Դիտվել է 2014 անգամ:
Print Friendly

Leave a Reply