SDO աստղադիտակն Արեգակի վրա երկարաոտ թռչուն է տեսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2012 11:32


ՆԱՍԱ-ի SDO  արեգակնային աստղադիտակը  Արեգակի սկավառակի վրա  երկարաոտ թռչնի պատկեր է “տեսել”, որը շատ նման է ջայլամի կամ էլ աքաղաղի երկարացված պատկերի: “Այդ ծիծաղելի պատկերն իրականում կորոնալ անցք է” ասել է  Արեգակի ռենտգենյան աստղագիտության ֆիզիկական ինստիտուտի աշխատակից Սերգեյ Բոգաչովը: Նա հիշեցրել է նաև, որ կորոնալ անցքերը Արեգակի մակերևույթի հարաբերական մուգ հատվածներն են, որոնք հիմնականում  առաջանում են այնտեղ, որտեղ Արեգակի մագնիսական դաշտի ուժագծերը խիստ սեղմված են:Այդ շրջաններն ուժեղ արեգակնային քամիների աղբյուր են: Եթե նման հոսքի ճանապարհին հայտնվում է Երկիրը` մոլորակի մագնիսական ոլորտում փոթորկումներ են առաջանում` մագնիսական փոթորիկներ:

“  2 օրից այդ “թռչունը” կլհայտնվի արեգակի սկավառակի կենտրոնում ու չի բացառվում, որ Երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջացնի”, ասել է մասնագետը: “Մեկ շաբաթից թռչունը կանցնի  Արեգակի հակառակ երես, սակայն մեկ ամսից կրկին կվերադառնա ու այդ ժամանակ “կտեսնենք, թե նա ինչպես է պ
ահպանվել”:

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply