20 տարի առաջ անհետացած իսպանացուն հայտնաբերել են սեփական տանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2012 10:20

Իսպանիայի  արևմուտքում գտնվող Կանյիսալ գյուղապետարանի մոտ գտնվող սեփական տանը հայտնաբերևել են  20 տարի առաջ անհետացած տղամարդու մնացորդները: Ինչպես գրում է The Guardianը, մնացորդները տանտիրոջը` Վինսենտե Բենիտոյին են պատկանում: Հարևանները հայտարարել էին, որ նա վաղուց չի պատասխանում զանգերին ու դռան թակոցներին, ու որոշել էին , որ հարևանը Պորտուգալիա է մեկնել: Գյուղը, որտեղ 520 մարդ է ապրում, հիշել են նաև, որ 20 տարի առաջ Բենիտոյի բակում կապված շունը նյարդայնացնելու աստիճան հաչում էր: Ի վերջո, հարևաններից մեկը քանդել է շան կապն ու տարել իր մոտ, սակայն չի փորձել պարզել տանտիրոջ ճակատագիրը: Բենիտոյի մարմինը հայտնաբերել է նրա զարմիկը, որը 2012-ի մայիսին որոշել էր վերջապես իմանալ, թե ինչ է կատարվել իր քեռու հետ ու մտել էր բնակարան.”Երևի ես տեսածիցս առնվազն մեկ շաբաթ չկարողանամ քնել” հայտարարել էր երիտաարդը:

Հարևաններն ասել են, որ հոտ չեն զգացել տան մոտ  գտնվող  խոզանոցի պատճառով:

Եթե Բենիտոն կենդանի լիներ, հիմա 73 տարեկան կդառնար:  Նրա մահվան պատճառների մասին ոչինչ չի ասվում:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply