Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 200 բանտարկյալի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2012 10:01

Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել 223 բանտարկյալի. 210-ը` Դամասկոսում, 13-ը` Դերում, որը գտնվում է երկրի հարավում: Բացի այդ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հինգշաբթի հայտարարել է, որ ազատ է արձակվել  անկարգությունների ժամանակ ձերբակալված 500 մարդ: ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ դիտորդներն այդ տեղեկությունը ստուգելու հնարավորություն չունեն: Ըստ նրանց ու իրավապահ խմբերի տեղեկությունների,  Սիրիայի տարածքում, գաղտնի բանտերում է պահվում 10-30 հազար բանտարկյալ:

Հունիսի1-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մի որոշում է ընդունել Հուլայի դեպքերի  անկախ հետաքննություն կատարելու վերաբերյալ, որտեղ մայիսի 25-ին անհայտ անձինք սպանեցին ավելի քան 100 մարդ:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply