Լրագրող Անահիտ Դանիելյանը՝ ԼՂՀ շախմատի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 20, 2009 18:44

Անահիտ ԴանիելյանԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչուհի, լրագրող  Անահիտ Դանիելյանը դարձել է շախմատի ԼՂՀ չեմպիոն: ԼՂՀ շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված կանանց եւ աղջիկների շախմատի առաջնությունն անց է կացվել շրջանաձեւ մրցակարգով:

Մասնակցել են 11 շախմատիստուհիներ: 10 հնարավորից վաստակելով առավելագույն՝ 10 միավոր՝Դանիելյանն արժանացել է  ԼՂՀ շախմատի չեմպիոնի կոչմանը:

Պրոֆեսիոնալ շախմատով սկսել է զբաղվել դեռևս դպրոցական տարիքից ու հասել անգամ մարզչի կարգավիճակի: Սակայն բուն մասնագիտական հետաքրքրությունը եղել ու շարունակում է մնալ լրագրությունը: Սիրում է նաև լուսանկարչությունը:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply