Երևանի ստորգետնյա անցումները կապահովվեն գիշերային լուսավորությամբ

Օրվա լուր | | October 20, 2009 19:00

Հոկտեմբերի 30-ին  Մարգարյան փողոցի (Աջափնյակ համայնք) վթարային թիվ 45 շենքի վերջին 4 ընտանիքները կտեղափոխվեն նոր բնակարան. այս մասին նշվել է այսօր քաղաքապետարանում  տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Նիստում ընդգծվել է, որ Երևանի ստորգետնյա անցումների գիշերային լուսավորության և սանմաքրման խնդիրները ևս գրեթե լուծված են. Աջափնյակ, Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն համայնքներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, որոնք կավարտվեն հոկտեմբերի վերջին:

Ձմռանը պատշաճ նախապատրաստվելու համար որոշվել է ներմուծել հավելյալ 50 ձյուն մաքրող մեքենա:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply