Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը ջախջախեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանու հետ միասին նույն խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հունիսի 2, 2012 7:07

Ցյուրիխում կայացած ընկերական խաղում ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանու հետ միասին նույն խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականին:
60-րդ րոպեին աչքի ընկավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: 75-րդ րոպեին Ռոման Շիրոկովը դիպուկ հարվածով կրկնապտկեց հաշիվը: Խաղի ավարտից մեկ րոպե առաջ նա ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը`3;0:

Դիտվել է 915 անգամ:

Leave a Reply