Սկանդալ.թուրքական խորհրդարանում զբաղվում են խմբակային սեքսով
Օրվա լուր | ankakh | October 20, 2009 18:22
Թուրքիայի խորհրդարանի անձնակազմի նախկին աշխատակկից Իզզետ Օզդեմը, ում տեսել էին խորհրդարանի մաքրման աշխատանքներով զբաղվող ընկերություններից մեկի աշխատակցուհու հետ, հայտարարել է, որ միջլիսի շենքում մարդիկ զբաղվում են խմբակային սեքսով. այս մասին գրում է rosbalt.ru կայքը` հղում կատարելով թուրքական «Sonsayfa» պարբերականին:
«Ղեկավար անձնակազմի որոշ աշխատակիցներ և նրանց բարեկամները ճաշարանում զբաղվել են խմբակային սեքսով հավաքարարների հետ: Ընդ որում, հավաքարարների վրա ճնշում են գործադրել` ստիպելով նրանց սեռական կապի մեջ մտնել»,- հայտարարել է Օզդեմը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` Օզդեմի ցուցմունքների հիման վրա հետաքննություն է սկսվել:
Օզդեմը նաև նշել է, որ խմբակային սեքսով զբաղվողների մի մասն արդեն ազատվել է աշխատանքից, սակայն ոմանց հաջողվել է պահպանել իրենց աշխատատեղը:
Որոշ ղեկավարներ, ըստ Օզդեմի, իմացել են կատարվածի մասին, սակայն լռություն են պահպանել, որպեսզի իրենց հարազատները չկորցնեն աշխատանքը:






Facebook
Tweet This
Email This Post
