Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 2, 2012 6:49

Հայաստանի ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկները թիմի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ կմասնակցեն հունիսի 22-ից մինչև հուլիսի 1-ը  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք այս տարիքային խմբի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը:
Ներկայումս թիմը նախապատրաստվում Է Ծաղկաձորում, իսկ հունիսի 8-20-ը մեր բռնցքամարտիկները ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանում և դրանից հետո կմեկնեն Սոֆիա: Հայաստանն առաջիկա ստուգատեսում, ամենայն հավանականությամբ, ներկայացված կլինի բոլոր` 13 քաշային կարգերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանի  բռնցքամարտիկները, որպես կանոն, հաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում և մեկ անգամ չԷ, որ մեդալներ են նվաճել :

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply