ՌԱՀՀԿ. լուսաբանվեցին ԼՂ խնդրի իրավական հիմքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 1, 2012 21:04
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի եւ Արցախի ժողովրդավարացման հիմնախնդիրները» թեմատիկ շարքի հերթական սեմինար-դասընթացը: Այն լուսաբանում էր ղարաբաղյան խնդրի իրավական հիմքերը, որոնց շուրջ էլ դպրոցի ունկնդիրներին համապատասխան պարզաբանումներ տվեց իրավագետ Անդրիաս Ղուկասյանը:
ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցի պարապմունքները, ինչպես արդեն հաղորդվել է, անցկացվում են շաբաթական պարբերականությամբ եւ վերջնագիծը կհատեն հունիսի 15-ին: Սեմինարին մասնակցում են փորձագիտական-վերլուծական հակումներով օժտված ավելի քան երկու տասնյակ երիտասարդներ:






Facebook
Tweet This
Email This Post
