Մանկության և Արևի տոն Պոլիտեխնիկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2012 21:01


Հունիսի 1-ին արտասովոր, ուրախությամբ ու մանկան ծիծաղով լի օր էր ճարտարագիտական համալսարանում:
Պոլիտեխնիկի Արհեստակցական միությունը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով համալսարանի բակում կավճանկարի մրցույթ էր կազմակերպել, որին մասնակցում էին համալսարանի մանկապարտեզի սաները, բուհի աշխատակիցների երեխաներն ու թոռները:
Միջոցառմանը ներկա ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը սիրով ողջունեց ծնողներին, տոնի առթիվ շնորհավորեց երեխաներին` մաղթելով առողջություն, պայծառ ու երջանիկ մանկություն: Նա հույս հայտնեց, որ մանուկները կնկարեն իրենց հոգու և մտքի Արևը` հեռանալիս իրենց հետ տանելով հաղթանակի բերկրանքը, իսկ տարիներ անց կդառնան ճարտարագիտական մայր կրթօջախի սաներ:
Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին մրցույթին. գրեթե բոլորի նկարներում ներկա էին Արևը, Արարատ լեռն ու մանկական ցնծուն տրամադրությունը: Միջոցառման ավարտին կազմակերպիչները երեխաներին գունավոր մատիտներ և նկարչական տետրեր նվիրեցին, որպեսզի Արևը, Արարատ լեռն ու մանկական ջերմ ցնծությունը նրանց նաև տանն ուղեկցեն:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply